Սևան համայնքի գործող ղեկավար Սարգիս Մուրադյանը նոյեմբերի 29-ին կայանալիք Սևան համայնքի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի «Վստահություն» կուսակցությունների  դաշինքը՝ «Վստահենք փորձառությանը»  կարգախոսով։

Սևան համայնքի գործող ղեկավար Սարգիս Մուրադյանը նոյեմբերի 29-ին կայանալիք Սևան համայնքի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի «Վստահություն» կուսակցությունների  դաշինքը՝ «Վստահենք փորձառությանը»  կարգախոսով։

Այդ մասին հայտարարել է Սարգիս Մուրադյանը։

Հայտարարության մեջ ասված է․

 «Սևան միավորված համայնքի հարգելի բնակիչներ․

Աշխատանքով վաստակած փորձառությամբ և արձանագրված հաջողությունների հանրագումարով, թիկունքումս ունենալով բնակիչների վստահությունը, անցած տասնամյա ճանապարհը՝ 2026 թվականի նոյեմբերի 29-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններին առաջադրում եմ թեկնածությունս՝ գլխավորելով «Վստահություն» կուսակցությունների  դաշինքը:

Բազմաբնակավայր Սևան համայնքը 2022 թվականից մինչ օրս անցել է ձեռքբերումների, հաջողությունների  ճանապարհ, կյանքի են կոչվել համայնքապահպան ու համայնքաշեն տեսանելի ծրագրեր, ի հակակշիռ դժվարությունների՝ արվել է ամեն ինչ, որպեսզի Սևան համայնքը պահպանի իր դեմքն ու դիմագիծը: 

Լավագույնս տիրապետելով համայնքի առանձնահատկություններին և խնդիրներին, ունենալով դրանց լուծման ուղիները, ինչպես նաև ամենօրյա աշխատանքի արդյունքում բնակիչ-համայնք համագործակցությամբ ձևավորված պահանջները՝ մենք գնում ենք ընտրությունների՝ Սևան համայնքի առաջիկա 5 տարիների հստակ տեսլականով:

Մարդիկ հավատում են և սպասում, իսկ ես մարդկանց հույսերը չարդարացնելու իրավունք չունեմ: Ավելին` համայնքի յուրաքանչյուր բնակչի աջակցությամբ կյանքի ենք կոչելու համատեղ ջանքերով ստեղծված ծրագրերը, փնտրելու ենք լուծման ուղիներ։

Ես հավատում եմ, որ մենք փոխադարձ վստահության պայմաններում  շարունակելու ենք  կյանքի կոչել համայնքի զարգացման ծրագրերը, և «Վստահենք փորձառությանը»  կարգախոսն էլ դառնալու է մեր անցնելիք ճանապարհի անդավաճան ուղեկիցը:

Հերթական` 2026թ. նոյենբերի 29-ի ընտրությունների շեմին էլ ինձ և մեր  դաշինքի համար գլխավոր չափանիշն աշխատանքն է, համայնքի և բնակավայրերի ներդաշնակ  ու համաչափ զարգացումը, սոցիալական համերաշխությունը, վստահության և փոխըմբռնման մթնոլորտը:

Մենք պատասխանատու ենք այսօրվա և վաղվա Սևան համայնքի զարգացման և շենացման համար, որտեղ ապրում ենք մենք, որտեղ ապրելու են մեր երեխաները՝ մեզանից ժառանգելով տիրոջ պատվախնդրություն, Սևան համայնքը  օրինակելի դարձնելու մեծագույն պատիվը»։

«ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԴԱՇԻՆՔԸ ԳԼԽԱՎՈՐՈՂ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ

ՍԱՐԳԻՍ ԽԱԺԱԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ