Մայիսի 10-ից Սևան համայնքում մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք անցկացվելու են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը, որին Սևան համայնքը միացել է 2020 թվականից, այս տարի անցկացվելու է հունիսի 10-12-ը:
Մայիսի 10-ից Սևան համայնքում մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք անցկացվելու են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում՝ մայիսի 14-ին Սևանի բազմագործառութային պետական քոլեջում (ուսումնարանի մասնաշենք) անցկացվեց ճանաչողական դաս՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների նորոգում, մոնտաժում և շահագործում» թեմայով:

Սևանի բազմագործառութային պետական քոլեջի արևային վերականգնվող էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում, սպասարկում բաժմի ուսանողները իրենց ուժերով հավաքեցին փոքր ֆոտովոլտային կայանը:



Արդեն հայտարարվել են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական աշխատանքների, «5 քայլ դեպի էներգախնայողություն» և «Իմ կանաչ քաղաքը» խորագրերով կարճ տեսահոլովակների նկարահանման, «Կանաչ աշխարհ» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթներ: «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով կանցկացվեն ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված ցուցահանդեսներ, բաց դասեր և այլ միջոցառումներ ևս:

