Կենսաթոշակառուների, նպաստառուների և հաշմանդամների անկանխիկ գնումներից հետվճարը մեծ նշանակություն ունի այս կատեգորիաների քաղաքացիների համար, սակայն ծրագրի շահառուների համար ստեղծված պայմանները հեռու են բավարար լինելուց։
2026թ․ ապրիլից կենսաթոշակների և նպաստների վճարումները կառավարության որոշմամբ դարձավ 100 տոկոս անկանխիկ։ Այս փոփոխությամբ նպատակ էր դրված զերծ մնալ անկանխիկ վճարումներից, որի ժամանակ թոշակ բաժանողները չարաշահումներ էին կատարում, մյուս կողմից խրախուսվում էր անկանխիկ գնումները։ Այստեղ 2 խնդիր էր լուծվում, մասնավորապես՝ առևտրի բնագավառում կրճատվում էր ստվերը, մյուս կողմից օգնություն էր բանկային համակարգին ակտիվանալու համար։
Կառավարությունը, այս գործընթացներին զուգահեռ, մինչև 7-12 հազար դրամով բարձրացրեց կենսաթոշակները և նպաստները։ Միևնույն ժամանակ արձանագրեց, որ թոշակառուն և նպաստառուն ստանում են նվազագույն սպառողական զամյուղից ավելի գումար։ Հարկ է նշել, որ 2026թ․ հունվար-մարտ ամիսներին պարենային զամբյուղի ամսական գինը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, կազմել է 40,323․6 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի գինը՝ 74,598․7 դրամ։
Ծանոթացեք Արմավիրի մարզի ԱԼՏ հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած նյութին։
