Հեռավոր համայնքներ, հեռացող մարդիկ

Հայաստանում համայնքների համաչափ զարգացման մասին մտահոգություն են հայտնել բոլոր ժամանակների իշխանությունները։ Համաչափ զարգացմանը խթանող արդյունավետ գործիքներից մեկն էլ պետք է լիներ համայնքների միավորումը։

Համայնքների միավորումից հետո, եթե դիտարկենք Արմավիրի մարզի օրինակով, որտեղ գործընթացը տեղի ունեցավ 2021թ․ դեկտեմբերին, շատ սահմանամերձ բնակավայրեր այդպես էլ մնացին լուսանցքում, մասնավորապես՝ Կողբավանը, Տալվորիկը, Արտամետը, Արևադաշտը և շատ բնակավայրեր։ Այս բնակավայրերը մարզկենտրոնից գտնվում են 25-35 կմ հեռավորության վրա, որտեղ չի գործում միջհամայնքային տրանսպորտը, գյուղերում չկան մթերային խանութներ, դեղատներ, բանկոմատներ, տերմինալներ, իսկ մի քանի գյուղին սպասարկում է մեկ բուժամբուլատորիա, այսինքն կյանքի նվազագույն որակն ապահովող գրեթե ոչինչ չկա։ Վերը նշված բնակավայրերի բնակիչներն ամենատարրական գնումների կամ մեկ դեղահաբ ձեռք բերելու համար ստիպված են հավելյալ ծախսեր կատարել և մարզկենտրոն հասնել։ Այսինքն, անհամաչափ կամ դանդաղ տեմպերով զարգացումը գյուղացիների համար ստեղծում է սահմանափակ հնարավորություններ, ինչն էլ իր հերթին նպաստում է մարդկանց, հատկապես երիտասարդների, արտագաղթին դեպի մոտակա քաղաքներ կամ մայրաքաղաք։

Ծանոթացեք Արմավիրի մարզի ԱԼՏ հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած նյութին։

https://multimedia.alttv.am/page144548583.html