Կլիմայի փոփոխության համատեքստում ջրային ռեսուրսների կառավարումը ենթադրում է ջրի պլանավորում, բաշխում, պաշտպանություն և արդյունավետ օգտագործում՝ հաշվի առնելով տեղումների, ջերմաստիճանի, գոլորշիացման, երաշտների, ջրհեղեղների, ստորգետնյա ջրերի համալրման և ջրի պահանջարկի փոփոխությունները։
Ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը կարևոր է Հայաստանի, մասնավորապես` Արարատյան դաշտի և Արմավիրի մարզի համար, քանի որ կլիմայի փոփոխությունը փոխազդում է ստորգետնյա ջրերի և ոռոգման ջրի պաշարների վրա։
Կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրի հասանելիության վրա`
Կլիմայի փոփոխությունն ազդում է ջրի ամբողջ շրջապտույտի վրա, մասնավորապես՝
- օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով ավելանում է գոլորշիացումը, որը բերում է մշակաբույսերի ջրի պահանջի ավելացման,
- տեղումները դառնում են անկանխատեսելի, որը պատճառ է դառնում երաշտների և անկանոն ջրամատակարարման,
- նվազում է ձյան շերտը, որը գարնանային և ամառային գետային հոսքը դարձնում է քիչ հուսալի,
- ինտենսիվ տեղումները դառնում են ավելի հաճախակի, որը մեծացնում է ջրհեղեղների և հողերի էրոզիայի ռիսկերը, և էական ազդեցություն չեն ունենում ստորգետնյա ջրային պաշարների համալրման գործում,
- նվազում է ստորգետնյա ջրերի համալրումը, ինչի համար պատճառ են հանդիսանում անկանոն տեղումներն ու գոլորշիացման բարձր մակարդակը,
- մեծանում է ոռոգման ջրի պահանջարկը. սա ավանդաբար տեղի է ունենում, երբ ոռոգման ջրի հասանելիությունն իջնում է իր նվազագույն մակարդակին։
Ծանոթացեք Արմավիրի մարզի ԱԼՏ հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած նյութին։
