2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում մեկնարկել են Գագարին բնակավայրերի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:


Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9616քմ տարածք:
Ծրագրի պայմանագրային արժեքը 147 638 000 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Այս օրերին ընթացքի մեջ են նաև Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որն ընդգրկում է 9995քմ տարածք:

Ծրագրի պայմանագրային արժեքը 180 193 680 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ սահմանված ժամկետներում կիրականացվեն շինարարական աշխատանքները, որի արդյունքում Սևան քաղաքի Շիրազ և Գագարին բնակավայրի Շիրազ փողոցները կունենան ներկայանալի և բարեկարգ տեսք:

Պետություն-համայնք արդյունավետ համագործակցության արդյունքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սևան համայնքի մի շարք բնակավայրերում ընթանում են ծրագրերով նախատեսված շինաշխատանքները:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:
Բացի ճանապարհաշինությունից պետություն համայնք համաֆինանսավորմամբ իրականացվում են Սևան համայնքի մի շարք գյուղական բնակավայրերի ոռոգման ցանցի, ինչպես նաև խմելու ջրագծերի կառուցման աշխատանքներ։

2025 թվականի համար նախատեսված «Սևան համայնքի Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով շարունակվում են Զովաբեր, Լճաշեն բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցման ենթածրագրերը։
Զովաբերում կառուցվում են մոտ 4700 մետր ոռոգման ջրագիծ, խորքային հոր և պոմպակայան։ Աշխատանքների մոտ 80 տոկոսը կատարված է։ Աշխատանքները մոտենում են ավարտին։

Լճաշենում կառուցվում է մոտ 12 000 մետր ոռոգման ջրագիծ, 4 ջրամբար՝ 100 խմ տարողության և պոմպակայան։ Աշխատանքների մոտ 40 տոկոսն իրականացված է։ Աշխատանքները մոտենում են ավարտին։

Ոռոգման համակարգի կառուցում կիրականացվի նաև Ծաղկունքում և Վարսերում։

Ծրագրի իրականացման կապալառուն «ԱՍ-777» ՍՊԸ-ն է:
Կբարելավվի նաև մի քանի բնակավայրերի խմելու ջրի հարցը։ Ընթացքի մեջ են «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի խորքային հորի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիրը։
Ծովագյուղում համաձայն նախագծի՝ նախատեսվում է գործող ջրագծերի 3985գծմ երկարությամբ խողովակաշարը փոխարինել և իրականացնել 4 հատ աղբյուրակապի վերանորոգում:
Խմելու ջրագծի արտաքին ցանցի վերակառուցվող հատվածի շահագործման համար ոչ պիտանի պողպատե խողովակները կփոխարինվեն պոլիէթիլենե խողովակներով:
Ծրագրի պայմանագրային արժեքը 37 մլն․ 770 հազ. դրամ է՝ պետություն-համայնք 75%-25% ներդրմամբ:
Աշխատանքներն իրականացվում են «Եդեմ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից:
Գեղամավանում նույնպես շուտով բնակիչները կօգտվեն խմելու ջրի նոր կառուցվող ցանցից։ Այստեղ կառուցվում է նոր պոմպակայան, խորքային հոր, տեղադրվում է նոր խողովակաշար։


Բնակավայրերում խմելու ջրի նոր ենթակառուցվածքների կառուցման և գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը նպատակային դարձնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու, բնակիչների կյանքի որակը և սոցիալ տնտեսական վիճակը բարելավելու նպատակով իրականացվող ծրագրերը հնարավորություն են ընձեռելու լուծել սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ: