ՄատնաՀետք արվեստանոցը Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում անցկացրեց ամառային փառատոն։

Օգոստոսի 15-ին ՄատնաՀետք արվեստանոցը Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում բոլոր ստեղծագործողներին, ձեռագործ վարպետներին և խոհարարական արվեստի սիրահարներին համախմբել էր մեկ հարկի տակ՝ մասնակցելու ամառային փառատոնին։

Փառատոնի բացմանը ներկա էին Սևանի համայնքապետարանի աշխատակիցներ և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ։

Տաղավարներում ներկայացված էին ստեղծագործողների, ձեռագործ վարպետների աշխատանքները։

Անցկացվեցին հելունագործության, թղթի վերամշակման, Մարաշի ասեղնագործության  վարպետաց դասեր։

Մշակույթային մասում ելույթ ունեցան «ԳԱՄՄԱ» բենդի մեներգչուհի Կարինե Պետրոսյանը, Անանուն աղջիկների բենդը, անցկացվեց նաև  ազգագրական պարերի ուսուցում և միասնական պար՝ «Գոհարներ» պարային համույթի հետ

Վերջում փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։ «Սույն նախաձեռնությունն իրականացվում է ABCD Ինովացիոն Կենտրոնի կողմից՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ»։