Տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:

_____

📍Տեղական բյուջեի միջոցներով մեկնարկել են Սևանի ճանապարհների նորոգման աշխատանքները: Գործընթացում ընդգրկված են Նաիրյան, Սայաթ-Նովա, Շինարարների, Գրիբոյեդով, Սարգիս Սևանեցի, Հովհ. Թումանյան, Չարենց, Հրազդան, Շահումյան փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգումը։

📍«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլով անցյալ տարի հիմնանորոգվեց Սևան քաղաքի Էներգետիկների փողոցն ամբողջությամբ:

Այս տարի Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգման ծրագրի շարունակությունն արդեն մեկնարկել է Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որոնց կհաջորդեն Գեղամա, Ռուսական, Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները:

📍Այս տարի սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն նաև բնակավայրերում, որնք ներառում են ճանապարհաշինարարություն, ոռոգման համակարգերի կառուցում և մշակութային կենտրոնի հիմնանորոգում:

✅Սևանի ավագանին հաստատեց Սևան համայնքի 2025թ-ի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը: Վարչական բյուջեն գերակատարվել է` սեփական եկամուտները կատարվել են 106.2 %-ով:

✅Սևան համայնքի ավագանին փոփոխություն կատարեց 2025թ-ի դեկտեմբերի 17-ի «Սևան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» 170-Ն որոշման մեջ: Դրանք վերբերում էին բյուջեի ծախսերին և եկամուտներին:

✅Ավագանին հաստատեց 2025թ-ի 1-ին եռամսյակում Սևան համայնքի կողմից սեփականության իրավունքով ձեռքբերված և օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը:

✅Ավագանին սահմանեց Սևան համայնքի տեղական ինքնակառավարման մարմնում և համայնքի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնաժողով ստեղծելու և գործունեության կարգը:

✅Սևան համայնքի ավագանին համաձայնություն տվեց Ծաղկունք բնակավայրում փողոցների թվային համարակալման ավելացմանը:

✅Քննարկվեցին նաև համայնքի ավագանուն հասցեագրված այլ դիմումներ ևս, որոնք ստացան սպառիչ պատասխան՝ համապատասխան որոշումների ընդունմամբ:

✅Համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 15-ին: