ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սոցիալական բնագավառի հարգելի ներկայացուցիչներ և աշխատակիցներ

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։

Օրը ևս մեկ հնարավորություն է՝ շնորհավորանքներին զուգահեռ բարձրաձայնելու ոլորտային խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված կարևորությունների մասին։

Նպատակասլաց, բարեխիղճ, մարդակենտրոն աշխատանքի շնորհիվ սոցիալական աշխատողները քայլ առ քայլ հաստատեցին իրենց տեղը մեր հասարակության մեջ՝ նպաստելով բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացմանը, մարդկանց կյանքի որակի բարելավմանը, արժեքների վերաձևակերպմանը:

Սոցիալական աշխատողներն այնտեղ են, որտեղ իրենց աջակցության կարիքն ունեցող անհատներն ու ընտանիքներն են, որտեղ առկա են շուտափույթ  լուծումներ պահանջող  խնդիրներ և անհրաժեշտ է հասցեական մոտեցում:  

Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող մարդկանց և ընտանիքների կողքին գտնվող սոցիալական աշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունից զատ շահառուներին տալիս են նվիրում և հոգատարություն, որը պահանջում է մեծ համբերություն, բարեխիղճ ու սրտացավ մոտեցում:

Մեր կողքին ապրող և աշխատող սոցիալական ոլորտի շատ մասնագետներ այս կարևորագույն բնագավառի զարգացման ակունքներում են և տարեցտարի իրենց աշխատանքի շնորհիվ այն դարձնում են առավել ներառական և մարդակենտրոն։

Հարգելի սոցաշխատողներ,

 Սոցիալական ոլորտում պետության հոգածությունն ու հանձնառությունը յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ դրսևորվում է ձեր աշխատանքի միջոցով: 

Դուք առաջինն եք, որ արձագանքում եք դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց, դառնում նրանց խորհրդատուն և օգնականը, վստահելի ընկերը։

Սոցիալական աշխատանքը դարձել է պահանջված սոցիալական աշխատողների առաքելության շնորհիվ ու ոլորտային բարեփոխումներն էլ նպաստում են, որպեսզի սոցիալական աշխատողը հնարավորություն ունենա իր առաքելությունը կատարել լիարժեք:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն էլ մեր պետության կողմից էական քայլ էր համապատասխան միջավայրի ստեղծման ճանապարհին, որտեղ սոցիալական աշխատանքի շնորհիվ մեր համաքաղաքացիներին մատուցվում են անհրաժեշտ սոցիալական ծառայություններ:

Սոցիալական աշխատանքը բազմակողմանի է, սոցիալական աշխատողի գործառույթները` ընդգրկուն, որոնց առանցքում քաղաքացին է՝ իր խնդիրներով ու կարիքներով, իսկ արդյունքը մեր հայրենակիցների կյանքի որակի բարելավումն է:

Սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման գործում կարևորում եմ միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնի, սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական և բարեգործական կազմակերպությունների սոցիալական աշխատողների, քաղաքացիական հասարակության դերը, ակնառու աշխատանքը, որի շնորհիվ մեր հասարակությունում սոցիալական համերաշխությունը  դառնում է ակնառու։   

Սոցիալական ոլորտի հարգելի ներկայացուցիչներ

Ձեր աշխատանքն ու ջանքերը անչափ կարևոր են մեր համայնքի, մեր պետության համար, և սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման գործում  անգնահատելի է ձեր դերը:

Եվս մեկ անգամ ընդունեք իմ, համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու շնորհավորանքներն ու բարեմաղթանքները  մասնագիտական տոնի առթիվ:

Մաղթում եմ ձեզ արևշատություն, ուժ, եռանդ ու ոգու կորով, մասնագիտական վերելք, առողջություն և նոր ձեռքբերումներ ձեր այնքան պատասխանատու, անչափ կարևոր մարդակենտրոն գործունեության մեջ: