Սևան համայնքի Գագարին բնակավայրում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։
Այս օրերին Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, որը ներառված է 2025 թվականին հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:
Ի թիվս 2025-ին իրականացված Վարսեր, Ծովագյուղ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներին, այս տարի շարունակվել են նույն ծրագրի երկու ենթածրագրերը Դդմաշեն և Գագարին բնակավայրերում:
Գագարին բնակավայրի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքները ներառում են 10980քմ տարածք, ենթածրագրի պայմանագրային արժեքը 116 400 000 ՀՀ դրամ է՝ պետություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքների իրականացումը ճանապարհաշինական առաջնահերթությունների ցանկում էր: Առաջնահերթությունը դարձել է ծրագիր, որի արդյունքում բնակավայրը կունենա բարեկարգ, անվտանգ և ներկայանալի ևս մեկ փողոց:
Ենթածրագրի կապալառուն «Ա. Ա. Մ 33» ՍՊԸ և «Սուպեր Մոնոլիտ» ՍՊԸ կոնսորցիումն է:
