Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ․

Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ։

Ուսուցչի առաքելությունը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Ուսուցիչն այն մարդն է, ով ձևավորում է մտածողություն, արժեքներ ու վերաբերմունք աշխարհի նկատմամբ, օգնում է երեխային հավատալ սեփական ուժերին և վստահ քայլել դեպի ապագա։

Ձեր աշխատանքի արդյունքը միայն դասարանում չէ․ այն մեր երեխաների ձեռքբերումների, ընտրությունների ու վաղվա օրվա մեջ է։

Հատկապես ուզում եմ ընդգծել մեր մարզի ուսուցիչների ամենօրյա նվիրումն ու պատասխանատու աշխատանքը։

Դուք ոչ միայն կրթում եք, այլև կերտում եք մեր մարզի ու մեր պետության ապագան։

Վստահ եմ՝ ձեր նվիրվածության, մասնագիտական բարձր պատասխանատվության և հավատարմության շնորհիվ Գեղարքունիքի յուրաքանչյուր սերունդ ունենալու է ավելի գիտակից, կրթված ու արժանապատիվ ապագա։

Շնորհակալ եմ ձեր կարևոր առաքելությունն արժանապատվորեն իրականացնելու և մեր սերունդների կրթության գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, մասնագիտական նոր հաջողություններ և ամենակարևորը՝ ձեր աշակերտների ձեռքբերումներով հպարտանալու բազմաթիվ առիթներ։

Շնորհավոր Ուսուցչի օրը։