Ճանապարհաշինական հերթական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի մեկնարկել և շարունակվում են «Սևան քաղաքի Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղություն փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրով նախատեսված աշխատանքները:
Քաղաքի Կոմիտաս փողոցում ավարտին են մոտենում հիմնանորոգման աշխատանքները, որը ներառում է 220գծմ տարածք: Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 29484590 ՀՀ դրամ է՝ ՀՀ կառավարություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Կոմիտաս փողոցում ասֆալտապատման ծրագրի իրականացումն առաջնահերթություն էր, որն այլևս իրողություն է և ապահովում է տարածքի անվտանգ և ներկայանալի տեսքը:
Այս ենթածրագրի իրականացմամբ Սևան քաղաքում ավելանում է հիմնանորոգված փողոցների ցանկը:
