Ապրիլի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկը Սևան քաղաքի բիզնես կենտրոնում հանդիսավորությամբ բացեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված հերթական ցուցահանդեսը։ Սա ԿԲ դրամագիտական շրջագայության արդեն 16-րդ ցուցահանդեսն է։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարնի պատասխանատու աշխատակիցներ, Սևան համայնքի կրթամշակութային ոլորտի ներկայացուցիչներ։
Բացմանը ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ հանդես եկավ Սևանի Վալերի Սարգսյանի անվան երժշտական դպրոցի երգչախումբը, հնչեցին դուկահարների ժողովրադական երգի կատարումներ, պարային կատարումներով հանդես եկավ Սևան ժողովրդական պարի անսամբլը, գեղեցիկ երգացանկով հանդես եկավ Սևանի մշակույթի կենտրոնի երգչախումբը։
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կենրտոնական բանկի խորհրդի անդամ Նարեկ Ղազարյանը, ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի ղեկավար Զարոհի Բարսեղյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, Սևան համայնքի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։
ՀՀ ԿԲ դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման և արդյունավետ համագործակցության համար կենտրոնական բանկի կողմից հուշանվերներով պարգևատրվեցին Գեղարքունիքի մարզը և Սևան համայնքը, Սևան համայնքի ղեկավարի շնորհակալագրերով պարգևատրվեցին կենտրոնական բանկի աշխատակիցներ։
Այս ցուցադրությունը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը, այլև խթանել ֆինանսական կրթությունը՝ պարզ և մատչելի ձևով ներկայացնելով բանկային և ֆինանսական ծառայությունների օգտագործման սկզբունքները։
Ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ ԿԲ թողարկած դրամական և հուշադրամային հավաքածուներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի գործառույթներին ու ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվելու կանոններին։
Կենտրոնական բանկը կարևորում է նման նախաձեռնությունները՝ որպես կրթական և մշակութային արժեքների տարածման, ինչպես նաև ֆինանսական իրազեկվածության բարձրացման կարևոր գործիք։
Ցուցադրությունը բաց կլինի ապրիլի 14-ից 21-ը։
