Սևան քաղքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ապահովելու և ավելացնելու նպատակով 2026թ–ի հունվարից Սևան քաղաքում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություններ։



Սևան քաղաքի համայնքապետարանին կից Նաիրյան 1–ին նրբանցքում և Կարեն Դեմիրճյան փողոցներում այժմ կազմակերպվում է երկկողմ երթևեկություն, 2026թ–ի հունվարին նախատեսվող փոփոխությունից հետո այս փողոցներում երթևեկությունը կդառնա միակողմանի։

Առաջին ուղղությունը՝ Նաիրյան փողոցից Սևանի համայնքապետարանի կողքով դեպի Նաիրյան 1–ին նրբանցք,

Երկրորդ ուղղություն՝ Եղիշե Չարենց փողոց–Սարգիս Սևանեցի փողոց–Կարեն Դեմիրճյան փողոց (Սևանի հացի գործարանի) խաչմերուկից դեպի Կարեն Դեմիրճյան փողոց։
