Սևանում բացվեց 2017-2023 թվականներին հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում Սևանի տարածաշրջանից նահատակված 37 հայորդիների հիշատակին նվիրված հուշաքարը (հուշաքարի հեղինակ՝ Սմբատ Բաբայան):

2025 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի նախօրեին, սևանցի հերոսները տուն «վերադարձան» արծվի թևերով, որ ընդմիշտ լինեն իրենց հայրենակիցների կողքին՝ որպես խաղաղության հրեշտակներ ու մեր երկրի պահապաններ:

Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում բացվեց 2017-2023 թվականներին հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում Սևանի տարածաշրջանից նահատակված 37 հայորդիների հիշատակին նվիրված հուշաքարը (հուշաքարի հեղինակ՝ Սմբատ Բաբայան):

Հուշաքարի բացման պատիվը տրվեց հայրենիքի փրկության զոհասեղանին ամենաթանկը՝ իրենց կյանքը, դրած հերոսների զավակներին:

2020-ի աշունը, հերոսացման ու մաքառման աշունը խլեց մեզանից մեր գարունները, տարավ մեր լուսավոր տղաներին, տարավ, որ նրանք միանան հավերժությանը, որ դառնան պահապան հրեշտակներ: Նրանք զոհվեցին, որ շարունակվի կյանքը, ու բացվող առավոտի մեջ նրանցից յուրաքանչյուրի հոգին է սավառնում:

Ու հնչեցին անունները անմահ հերոսների՝

ՎԻԳԵՆ ԺԻՐԱՅՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ /1997-2017/, ԱՐՄԱՆ ԼԵՌՆԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆ /1992-2020/, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՐԵԺԻ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ /1992-2020/, ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹԻ ՊՈՂՈՍՅԱՆ /2000-2020/, ՍԱՐԳԻՍ ԱՐԱՅԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ /2000-2020/, ԱՐԹՈՒՐ ՀԱՅԿԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ /1999-2020/, ԱՐՄԱՆ ԱՐՄԵՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ /2000-2020/, ԼԵՎՈՆ ԿԱՐԵՆԻ ԼԵՎՈՆՅԱՆ /2000-2020/, ՏԻԳՐԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՂԱՐԻԲՅԱՆ /2000-2020/, ԷԴՎԱՐԴ ՌՈՒԲԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ /1993-2020/, ՀԱՅԿ ԴԱՎԹԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ /1984-2020/, ԱՐԹՈՒՐ ԻՎԱՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ /1992-2020/, ԳՈՐԻՍ ՄԽԻԹԱՐԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ /2001-2020/, ԱԼԻԿ ԻՇԽԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ /1982-2020/, ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ /1990-2020/, ԽԱՉԻԿ ՌՈԲԵՐՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ /2001-2020/, ՌԱԴԻԿ ՊԱՊԻՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ /1967-2020/, ՆՎԵՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ /1984-2020/, ՀՈՎԻԿ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՎԵՐԱՆՅԱՆ /2001-2020/, ԱՐՄԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ /1997-2020/, ՂԱՄԲԱՐ ՍՊԱՐՏԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ /1980-2000/, ՎԱՐԴԱՆ ՖՐՈՒՆԶԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ /1984-2020/, ՓԱՅԼԱԿ ՍԵՐԺԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆ /2000-2020/, ԱՐԱՄ ՄԱՆՎԵԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ /2001-2020/, ՓԱՅԼԱԿ ԴԱՎԻԹԻ ՂԱԶԱՐՅԱՆ /2001-2020/, ԳԵՎՈՐԳ ՍԵՎԱԿԻ ԲԱԲԱՅԱՆ /2001-2020/, ՎՐՈՒՅՐ ԱՎԵՏԻՔԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ /1996-2020/, ՌԱՖՖԻ ՄԱՆՈՒԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ /2001-2020/, ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ /2000-2020/, ԿԱՐԵՆ ԱՐՏԱԿԻ ՇԱՀԻՆՅԱՆ /2001-2020/, ՎԱՀԱԳՆ ԳՐԱՅԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ /2002-2020/, ՎԻԳԵՆ ՀԱՄԼԵՏԻ ՔՈՉԱՐՅԱՆ /2001-2020/, ՍԵՐԳԵՅ ԱԼԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆ /2000-2020/, ԼԵՌՆԻԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՎԱՀԱՆՅԱՆ /2001-2020/, ԳԵՆԱԴԻ ԱՐԱՄԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ /2001-2020/, ՀՈՎՍԵՓ ՍԱՄՎԵԼԻ ԳԱԼՍՏՅԱՆ /1999-2020/, ՆԱՐԵԿ ԳԱԳԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ /1994-2023/, որոնք այլևս երկնքին են ու դարձել են Անմահության գնդի նվիրյալ մարտիկներ:

Հավերժ փառք մեր հերոս զավակներին, երկիրն ու հողը հայրենիք դարձրած մեր հերոսներին, խունկ ու խնկարկում, խոնարհում մեր լույս տղաների հիշատակի առաջ: