Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանի, Գրադարանների կենտրոնացված համակարգի Սևան համայնքի բնակավայրերի գրադարաններում շաբաթը հագեցած էր տարբեր գրադարանային և մշակութային իրադարձություններով։ Շաբավա ընթացքում գրադարան այցելեցին հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաներ, որոնք մասնակցեցին հեքիաթին հյուր, նախագծային աշխատանք, հեքիաթի քննարկում միջոցառումներին ու ծրագրերին:
Ապրիլի 21-ին Ազգային գրադարանային շաբաթն ամփոփեցին Սևանի կենտրոնական գրադարանում Մեծ եղեռնի 110-ամյակին նվիրված ցուցադրությամբ և փաստագրական ֆիլմի դիտումով։