Մասնակցային բյուջետավորում – 2026
Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերով նախատեսված աշխատանքներն ավարտական փուլում են
Սևան համայնքի 4 բնակավայրերում իրականացվում են 2026 թվականի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերը՝
«Առողջ և ակտիվ երիտասարդություն» Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով տարածքի վերանորոգում»,


«Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում» Ծաղկունք բնակավայրում, մանկապարտեզի չգործող մասնաշենքում»,


«Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ» Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրում»,


«Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ մարզադաշտ» ծրագիրը, որն իրականացվելու է Վարսեր բնակավայրում:


«Առողջ և ակտիվ երիտասարդություն» Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով տարածքի վերանորոգում» ծրագերի շինարարական աշխատանքներն ավարտվել են: Գույքի զգալի մասն արդեն գտնվում է բնակավայրի երիտասարդական կենտրոնում: Գույքի՝ բնակավայր տեղափոխման աշխատանքներն ավարտական փուլում են։
«Աոռղջ և ակտիվ երիտասարդություն» ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն, համաձայն պայմանագրի, 13121․0 հազ. դրամ է, որից 10124,6 հազ․ դրամ հատկացվել ՀՀ պետական բյուջեից, 2996․4 հազ․ դրամ՝ համայնքային բյուջեից:
«Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում». Ծաղկունք բնակավայրում» ծրագրի շինաշխատանքներն ավարտական փուլում են:
Ծրագրի բյուջեն, համաձայն պայմանագրի, 13476․0 հազ դրամ է, որից 10300,0 հազ դրամ հատկացվել ՀՀ պետական բյուջեից, 3176․0 հազ դրամ՝ համայնքային բյուջեից:
«Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ» Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրում» ծրագրով իրականացվող աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, բնակավայրի փողոցներում արդեն տեղադրվել են նստարաններ, թափոնամաններ, որին հաջորդելու է կանգառասրահների տեղադրումը:
Ծրագրի բյուջեն, համաձայն պայմանագրի, 12034․0 հազ դրամ է, որից 9189․0 հազ դրամ հատկացվել ՀՀ պետական բյուջեից, 2845․0 հազ դրամ՝ համայնքային բյուջեից:
Վարսեր բնակավայրում իրականացվող «Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ մարզադաշտ» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են մարզադաշտի կառուցման աշխատանքները։
Ծրագրի բյուջեն, համաձայն պայմանագրի, 13038․7 հազ դրամ է, որից 10200․0 հազ դրամ հատկացվել ՀՀ պետական բյուջեից, 2838․7 հազ դրամ՝ համայնքային բյուջեից:
Տեղեկացնենք, որ Սևան համայնքի ավագանու 2026 թվականի հոկտեմբերի 22-ի նիստում համապատասխան որոշմամբ հաստատվել է Սևան համայնքում 2027 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկը։
