2026 սկզբին Հայաստանի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է մոտ 22 հազար գլխով։ Ինչը բերեց տավարի մսի գնի թանկացման։
Անասնապահների մեկնաբանությամբ խոշոր եղջերավոր անասունների պահելը այլևս տնտեսապես շահավետ չէ։ Ամենը ինչ կապված է անասունի պահպանության հետ թանկանում է, մասնավորապես՝ կերը, դեղամիջոցները, իսկ կաթը ինչպես եղել էր 130 – 160 դրամ փոփոխության չի ենթարկվում, նույնիսկ տարիների գնաճի գործոնը չի ազդում կաթի գնի վրա։ Խանութներում վաճառվող կաթնամթերքի գների աճը ևս չի ազդում գյուղացիներից գնվող կաթի գնի վրա։
Կարագի և պանրի գները 6 տարիների ընթացքում ավելացել են համապատասխանաբար 32,5% և 33,9%։ Կարագը մեկ կիլոգրամի գինը 4938 դրամից դարձել է 6543 դրամ, իսկ պանիրը 2017 դրամից 2701 դրամ։ Մթերվող կաթի գինը նույն ժամանակահատվածում ավելացել է ընդամենը 23,1%, 130 դրամից հասնելով 160 դրամի։ Ըստ անասնապահների, այս անհամապատասխանությունը կարող է առաջանալ երբ կաթին փոխարինում է չոր կաթը (կաթի փոշին)։ Հայաստան կաթի փոշի ներմուծվում է հիմնականում ՌԴ-ից և Բելորուսից, վերջին տարիներին նաև Իրանից։
Ծանոթացեք Արմավիրի մարզի ԱԼՏ հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած նյութին։
