ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱԿՈՐԴԸ

ՀՀ Կառավարության 2026 թվականի մարտի 5-ի N 255-Ա որոշմամբ հակակարկտային կայանները հանձնվել են համայնքներին։ Այսուհետ գազագեներատորային հակակարկտային կայանները պետք է աշխատեն բնակավայրի վարչական պատասխանատուի կողմից կատարված կանխատեսման հիմքով։

2026թ․ հուլիսի 6-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն և հարակից գյուղի բնակիչները լուռ հետևում էին, թե ինչպես է բնական աղետը՝ կարկուտը, քամու ուղեկցությամբ զրոյացնում իրենց տարվա չարչարանքն ու կատարած ներդրումները։ Նրանք Բարձրյալի վրա չէին զայրանում, նրանց ցասումը հասցեագրված էր հակակարկտային կայանների լռության փաստի վրա։
Հուլիսի 17-ին կրկին կարկուտ տեղաց, այս անգամ Արագածավանում։ Կես ժամից ավել տեղացած կարկուտն այգիների որոշ հատվածներում 100 տոկոսով վնասեց արդեն վաճառքի պատրաստ ծիրանի բերքը։

Արագածավանում կայանները տեղադրված էին այգետերերի կողմից։ Ե՛վ կարկուտից առաջ, և՛ կարկուտի ժամանակ գազագեներատորային հակակարկտային «Զենիթ» կայանների միջոցով, անընդմեջ համազարկերով, ապարդյուն ջանքեր էին գործադրում՝ մեղմելու կարկուտի ուժգնությունը։
Կլիմայական փոփոխությունների պատճառով բնության կողմից մատուցված անակնկալները ստիպում են մարդկությանը լինել ավելի զգոն, պատրաստ լինել դիմակայելու բնական աղետներին և կիրառել տարբեր գործիքներ հնարավորինս մեղմելու աղետներից հետո ստեղծված սոցիալական լարվածությունը։

Ծանոթացեք Արմավիրի մարզի ԱԼՏ հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած նյութին։

https://multimedia.alttv.am/page155796623.html