Սևան համայնքի Գագարին բնակավայրում շարունակվում են Գայի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Սևան համայնքի Գագարին բնակավայրում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։

Այս օրերին Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, որը ներառված է 2025 թվականին հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Ի թիվս 2025-ին իրականացված Վարսեր, Ծովագյուղ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներին, այս տարի շարունակվել են նույն ծրագրի երկու ենթածրագրերը Դդմաշեն և Գագարին բնակավայրերում:

Գագարին բնակավայրի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքները ներառում են 10980քմ տարածք, ենթածրագրի պայմանագրային արժեքը 116 400 000 ՀՀ դրամ է՝ պետություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքների իրականացումը ճանապարհաշինական առաջնահերթությունների ցանկում էր: Առաջնահերթությունը դարձել է ծրագիր, որի արդյունքում բնակավայրը կունենա բարեկարգ, անվտանգ և ներկայանալի ևս մեկ փողոց:

Ենթածրագրի կապալառուն «Ա. Ա. Մ 33» ՍՊԸ և «Սուպեր Մոնոլիտ» ՍՊԸ կոնսորցիումն է: