Հրազդան գետում անցկացվեց բոյդարկաների և կանոեների հուշամրցաշար նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին:

2020թ-ի հոկտեմբերի 12-ին անմահացավ Գորիս Հովսեփյանը:

Հոկտեմբերի 4-ին Հրազդան գետում Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախաձեռնությամբ անցկացվեց հերթական հուշամրցաշար նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին:

Հուշամրցաշարին մասնակցեցին 40-ից ավել մարզիկներ: Հաղթողները պարգևատրվեցին հուշամեդալներով և գավաթներով:

Արդեն 6-րդ տարին է, ինչ Սևանի Աշոտ Ավետիսյանի անվան ջրային մարզաձևերի դպրոցը նախաձեռնում և անցկացնում է բոյդարկաների և կանոեների հուշամրցաշար նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գորիս Հովսեփյանի հիշատակին:

_____

ԳՈՐԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ 2001-2020

Գորիսը ծնվել է 2001թ-ի փետրվարի 14-ին Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում։ Զբաղվել է տարբեր մարզաձևերով: Ամենից շատ սիրում էր թիավարությունը։ Մասնակցել է շատ մրցումների ու միշտ զբաղեցրել է առաջատար հորիզոնականներ։ Ստացել է շատ պատվոգրեր, մեդալներ ու մրցանակներ։ Ավարտել է Ցամաքաբերդի թիվ 5 միջնակարգ դպրոցը, այնուհետև Սևանի պետական քոլեջը։

2019թ.ի հուլիսին ուսումը կիսատ թողելով զորակոչվել էր բանակ։

Սկզբնական շրջանում ծառայում էր Էջմիածնում, 6 ամիս հետո տեղափոխվեց Արցախ։ Իր ծառայակից տղաների հետ անառիկ են պահել Աղդամի դիրքերը։

Ծառայությունից անցել էր 16 ամիս, երբ սկսվեց պատերազմը։ 15 օր շարունակ հերոսաբար կռվել է թշնամու դեմ, ոչինչ չպատմելով ընտանիքի անդամներին։ Նա այնպես ուրախ ու ոգեվորությամբ էր խոսում, որ հարազատները չէին զգում, որ պատերազմի մեջ է, միայն զոհվելուց հետո են իմացել նրա կատարած սխրանքների մասին։

Թեժ մարտերի ընթացքում իր կամքով և ստորագրությունով տեղափոխվել է Հադրութ։ Իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները կատարել է գերազանց։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 11-ին, խոսել է շատ ուրախ, էլի ոչինչ չասելով, որ թեժ մարտերի է մասնակցում։ Հոկտեմբերի 12-ին հերթական մարտական առաջադրանքը գերազանց կատարելուց հետո թշնամին նկատել է իրենց խումբը։ ԱԹՍ-ի հարվածից անմահացան խմբի 15 հերոս տղաները, որոնց թվում էր նաև Գորիսը։

Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Գորիս Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Նրա վառ հիշատակը հավերժ կմնա բոլորի սրտում: