Ընթացքի մեջ են մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերով նախատեսված աշխատանքները։

Այս օրերին Սևան համայնքի 4 բնակավայրերում իրականացվում են 2026 թվականի մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերը՝

«Առողջ և ակտիվ երիտասարդություն» Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով տարածքի վերանորոգում», «Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում» Ծաղկունք բնակավայրում, մանկապարտեզի չգործող մասնաշենքում», «Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ» Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրում», «Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ մարզադաշտ» ծրագիրը, որն իրականացվելու է Վարսեր բնակավայրում:

Հիշյալ 4 ծրագրերի իրականացման համար համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթները կայացել են, պայմանագրերը կնքվել են:

Ծրագրերով նախատեսված աշխատանքները գտնվում են շինարարության կամ անհրաժեշտ սարքավորումների, գույքի ձեռքբերման փուլերում:

«Առողջ և ակտիվ երիտասարդություն» Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով տարածքի վերանորոգում» ծրագերի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Գույքի մեծ մասը ձեռք է բերվել: Ընթացքի մեջ է գույքի մյուս մասի ձեռքբերման գործընթացը:

«Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում». Ծաղկունք բնակավայրում» ծրագրի շինաշխատանքներն ընթացքի մեջ են:

«Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ» Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրում» ծրագրով իրականացվում են ընթացիկ աշխատանքներ, որին հաջորդելու է կանգառների և նստարանների տեղադրումը:

Վարսեր բնակավայրում իրականացվող «Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ մարզադաշտ» ծրագրի շրջանակներում մեկնարկել են շինարարական աշխատանքները: Ներկայումս ընթանում են մարզադաշտի տարածքի հարթեցման աշխատանքները: