Օգոստոսի 28-ին նշվեց «Զովաբերի օր»-ը:

Մոսկվայաբնակ զովաբերցի գործարար Կարեն Կոստանյանի նախաձեռնությամբ արդեն 17-րդ տարին է, ինչ օգոստոսի 28-ը նշում են «Զովաբերի օր»-ը:

Ավանդույթի համաձայն «Զովաբերի օրը» բազմաթիվ զովաբերցիներ եկել էին «Սուրբ Սան-Դուխտ» մատուռ, որտեղ հոգևոր հովիվ Տ. Նշան քհն. Սարգսյանի կողմեց կատարվեց օրհնության կարգ, զովաբերցիներն ու բոլոր հյուրերը կատարեցին մոմավառություն:

Զովաբերցիներից շատերը հաջողությունների են հասել նաև արտերկրում: Նրանցից մեկն էլ Կարեն Հայկի Կոստանյանն է:

2018թ-ին Կարեն Կոստանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Զովաբեր» Բարեգործական հիմնադրամը, որը նպատակ ունի համախմբելով բոլոր զովաբերցիներին նպաստել գյուղի զարգացմանն ու մարդկանց բարեկեցությանը:

Զովաբեր հիմնադրամը իր նպատակային առաքելությունն է կատարում գյուղում, որին միացել են մի շարք զովաբերցիներ, ովքեր իրենց ներդրումն ունեն գյուղի զարգացման գործում:

Հիմնադրամը սերտ համագործակցում է Սևանի համայնքապետարանի, վարչական ղեկավար Սամվել Եսայանի հետ։

Զովաբերի մշակույթի տան բակում անցկացվեց համերգային ծրագիր։

Պարային կատարումներով, երգ ու երաժշտությամբ հանդես եկան Զովաբերի պարային խմբի սաները, անհատ կատարողներ։

«Զովաբերի օր» տոնակատարությանը ներկայացված էր նաև զովաբերցիների նկարչական ու ձեռքի աշխատանքների, ինչպես նաև բերք ու բարիքից զովաբերցիների կողմից պատրաստված ուտեստների ցուցահանդես։

Ավանդույթի համաձայն Զովաբերի օրվան նվիված տոնական ճաշկերույթ տեղի ունեցավ արարողությունների սրահում: