Սևանա լճում անց է կացնում  Ծովակալ Իսակովի անվան ամենամյա առագաստանավային հուշամրցաշարը։

Հուլիսի 22-ից 26-ը  Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան Սևանում անց է կացնում  Ծովակալ Իսակովի անվան ամենամյա հուշամրցաշարը, որին մասնակցում են առագաստանավորդներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից:

Սևանի առագաստանավային սպորտի մարզաբազան եւ միությունը, այս տարի ևս հուշամրցաշարին պատրաստվել են ամենայն պատասխանատվությամբ:

Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը նշում է, որ սպորտաձևի տարածման ու զարգացման համար անհրաժեշտ է ամեն ինչ անել, քանի որ առագաստանավային դպրոցը, որը գործում է Սևանում, նախկինում տվել է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցումների բազում հաղթողներ եւ մրցանակակիրներ:

 Պետք է ավանդույթները շարունակել, ինչի ուղղությամբ այսօր ֆեդերացիան քայլեր է ձեռնարկում: Այս  հուշամրցաշարն էլ իր հերթին  ուղղված է առագաստանավային սպորտի մասսայականացմանը:

Հուշամրցաշարը կդատեն միջազգային կարգի մրցավարներ։ Սևանա լճում անցկացվող առագաստանավային սպորտի բաց առաջնությունը կշարունակվի մինչև հուլիսի 26-ը: Հաղթոները կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով և նվերներով: