Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցը կներկայանա նորովի:
Սևան համայնքում ճանապարհաշինական, փողոցների նորոգման ծրագրերն ու աշխատանքները դիտարկվում են որպես առաջնահերթություն։ Վերջին տարիներին միմյանց են հաջորդում ոլորտային սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերը, որոնց շնորհիվ ներհամայնքային մի շարք ճանապարհներ և բակային տարածքներ ստացել են երկրորդ շնչառություն։
2025 թվականին հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի մեկնարկել և շարունակվում են «Սևան քաղաքի Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղություն փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագրով ներառված աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում ավարտվում են քաղաքի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որը ներառում է 440գծմ տարածք:
Ենթածրագրի պայմանագրի արժեքը 72831180 ՀՀ դրամ է:
Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Սևան քաղաքի Բաբաջանյան փողոցը կներկայանա նորովի՝ ապահովելով առավել անվտանգ երթևեկություն և տարածքի բարեկարգ տեսք, որը կամբողջանա Կոմիտաս, Խաղաղություն փողոցների ասֆալտապատմամբ:
