Հունիսի 26-ին Սևանում անցկացվեց «Ընտրողների մասնակցություն» խորագրով տարածաշրջանային սեմինար, որի նպատակն է խթանել քաղաքացիական ներգրավվածությունը և ներառական մասնակցությունը Հայաստանում այս տարվա աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ:

Հունիսի 26-ին Սևանում անցկացվեց «Ընտրողների մասնակցություն» խորագրով տարածաշրջանային սեմինար, որի նպատակն է խթանել քաղաքացիական ներգրավվածությունը և ներառական մասնակցությունը Հայաստանում այս տարվա աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ:

Սեմինարին մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Սեմինարը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Սեմինարի նպատակներից է նաև բարձրացնել համայնքային մակարդակում մարդկանց իրազեկվածությունը և ընդգծել ընտրելու իրավունքի կարևորությունը՝ հատկապես երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի շրջանում։

Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին և մշակեցին գաղափարներ, որոնք կարող են նպաստել համայնքային ընտրություններին քաղաքացիների ավելի ակտիվ մասնակցությանը։ Քննարկվեցին նաև ընտրություններին մասնակցելու ընթացքում հանդիպող դժվարությունները և դրանց լուծման հնարավոր ուղիները։ Հատուկ ուշադրություն դարձվեց արդյունավետ հաղորդակցության և իրազեկման միջոցների մշակմանը։

«Ընտրողների մասնակցություն» թեմայով սեմինարները նպատակ ունեն քննարկելու և համատեղ գաղափարներ ստեղծելու վարքագծի փոփոխության շրջանակում՝ աջակցելու քվեարկությանը համայնքային ընտրություններում: Դրանք ներառում են ընտրությունների կարևորության մասին իրազեկվածության բարձրացմանը, մասնակցության խոչընդոտների վեր հանմանը, ինչպես նաև գործնական հաղորդակցության և իրազեկման ռազմավարությունների մշակմանն ուղղված ենթաթեմաները՝ միտված ընտրական գործընթացներում ոչ լիարժեք ներկայացված խմբերին ներգրավելուն:

————

«Ընտրողների մասնակցություն» սեմինարները կազմակերպվում են «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Բազմամակարդակ կառավարման փորձագիտական կենտրոնի կողմից՝ Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակներում: