2025 թվականին Սևան համայնքում կամավոր հիմունքներով մեկնարկեց մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր` դրանց լուծման համար։
Ներկայացված գաղափարների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած երկու ծրագրերից մեկի հասցեն Սևան քաղաքն էր, որտեղ Սայաթ-Նովա փողոց թիվ 18, 20 շենքերի հարակից տարածքում 2025 թվականի վերջին մեկնարկեց և այս տարի ամբողջանում է մանկական խաղահրապարակի կառուցումն ու կահավորումը:
Այս ծրագիրը պայմանագրային արժեքը 4 մլն.440 հազ. դրամ է, որը հատկացվել է համայնքային բյուջեի միջոցներից:
Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացվել են «Ռ և Հ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից:
Շինարարական և բարեկարգման աշխատանքներին հաջորդել է խաղամիջոցներով կահավորումը, որի անհրաժեշտությունը զգացվում էր երկար տարիներ, որի կյանքի կոչումը սպասված էր ու ցանկալի:
Այսօր արդեն արձանագրում ենք, որ ակտիվ մասնակցության շնորհիվ և դրա արդյունքում Սևան քաղաքում ավելացավ ևս մեկ խաղահրապարակ, որ ծառայելու է ազատ ժամանցի արդյունավետ և անվտանգ կազմակերպմանը:
