Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում շարունակվում են մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և ամբողջությամբ ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 171 միլիոն 240 հազար դրամ։

Կապալառու ընկերությունը «Ալբ Շին» ՍՊԸ -ն է։

Ծրագրին զուգահեռ՝ Սևան համայնքի բյուջեի միջոցներով իրականացվելու են նաև մանկապարտեզի բակային տարածքների բարեկարգման և կահավորման աշխատանքներ։

Արդյունքում Ծովագյուղի երեխաները կունենան ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզ։