Աշոտ Ավետիսյանը երկար տարիներ Սևանի Ջրային մարզաձևերի դպրոցի տնօրեն է աշխատել: Նրա սաները մասնակցել են աշխարհի ու հանրապետական բազմաթիվ առաջնությունների՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ: Մեծ մարզչի հիշատակին նվիրված հուշամրցաշարը անցկացվում է ամեն տարի Հրազդան գետում: Հերթական արդեն 15-րդ հուշամրցաշարն անցկացվեց օգոստոսի 14-ին Հրազդան գետում:

Թիավարության կանոէների և բայդարկաների բաց առաջնության հուշամրցաշարին մասնակցեցին կրտսեր և պատանի երիտասարդներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Վրաստանից ժամանած մարզիկներ:

Սևանի Ջրային մարզաձևերի դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Ավետիսյանի հիշատակին նվիրված բաց առաջնության թիավարության մասնակիցները հաղթահարեցին բայդարկա և կանոէ մեկտեղանոց և երկտեղանոց 200 և 500 մ. մրցուղիները:

Հուշամրցաշարին մասնակից և հաղթող ճանաչված մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով:
