Հոկտեմբերի 1-ին Առաքելություն Հայաստան կազմակերպության Սևանի սոցիալական համայնքային կենտրոնը Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում անցկացրեց Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում։

Հոկտեմբերի 1-ին Առաքելություն Հայաստան կազմակերպության Սևանի սոցիալական համայնքային կենտրոնը Տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառում անցկացրեց Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնում։
Ճեմասրահում ցուցադրված էին Առաքելություն Հայաստան կազմակերպության Սևանի սոցիալական համայնքային կենտրոնի այցելուների աշխատանքները։
Միջոցառմանը ելույթ ունեցան Սևան պարային խմբի սաները և Առաքելություն Հայաստան կազմակերպության Սևանի սոցիալական համայնքային կենտրոնի այցելուները։
Այս օրը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ երախտագիտություն ու հարգանք հայտնելու մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ մեր տատիկներին, պապիկներին, ծնողներին ու բոլոր այն երախտավորներին, ովքեր իրենց կյանքի փորձով, իմաստնությամբ ու անսահման սիրով ջերմացնում են մեր օրերը։
Հոկտեմբերի 1-ը՝ որպես Տարեցների միջազգային օր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին: Սկզբում այն նշվել է միայն Եվրոպայում, ապա նաև ողջ աշխարհում: