Շուտով 2025 թվականն էլ կդառնա պատմություն, որին հանձնելու ենք նաև համայնքային կյանքի տարբեր ոլորտներում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները:

Այս օրերին համայնքի տարբեր կազմակերպություններում և հաստատություններում ամփոփում է հերթական տարին:
Մարզական կյանքում քիչ չէին ակնառու հաջողությունները՝ մեր մարզիկների գրանցած մրցանակներով և մեդալներով, մարզիչների նվիրյալ և ջանադիր աշխատանքի տեսանելի արդյունքով:

Սևանցի մարզիկները 2025 թվականին էլ շարունակեցին լավագույն ավանդույթները՝ մասնակցելով հանրապետական, համահայկական, միջազգային առաջնություններին և մրցաշարերին:

Տարեվերջին ամփոփվել են մարզաշխարհում գրանցած արդյունքները, հայտնի են լավագույն մարզիկները:

«Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
Ռազմիկ Շուշանյան – ՌԴ Կստովո քաղաքում անցկացված (Եվրասիական խաղեր) K-1 քիքբոքսինգի գավաթի առաջնության չեմպիոն, առաջին մրցանակակիր, միջազգային մրցաշարերի չեմպիոն (մարզիչ՝ Էդգար Ղարիբյան)

Հովհաննես Հովհաննիսյան – ՀՀ երիտասարդների ծանրամարտի առաջնության երկրորդ մրցանակակիր, Իրանի Հանրապետությունում անցկացված բանակայինների աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր (մարզիչ՝ Գառնիկ Աբրահամյան):

Հովսեփ Ղարիբյան — ՌԴ Կստովո քաղաքում անցկացված (Եվրասիական խաղեր) K-1 քիքբոքսինգի գավաթի առաջնության փոխչեմպիոն, երկրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի չեմպիոն (մարզիչ՝ Էդգար Ղարիբյան)

Կարինե Դալլաքյան – Սերբիայի Զլատիբոր քաղաքում անցկացված Եվրոպային բռնցքամարտի առաջնության երկրորդ մրցանակակիր (մարզիչ՝ Հովիկ Վարդանյան)

Ալինա Սուքիասյան – ՀՀ մեծահասակների ծանրամարտի առաջնության առաջին մրցանակակիր, Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված երիտասարդների ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից (5-րդ տեղ), (մարզիչ՝ Գառնիկ Աբրահամյան):

Էմին Գալստյան – ՀՀ պատանիների թաեքվոնդոյի առաջնության առաջին մրցանակակիր (մարզիչ՝ Դավիթ Թորոսյան):

Գոռ Ղարիբյան – Լատվիայի Ռիգա քաղաքում անցկացված օլիմպիական թաեքվոնդոյի պատանիների Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր (մարզիչ՝ Արման Գրիգորյան):

«Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ
Վահե Դավթյան, Գևորգ Փիլոսյան – ՀՀ առաջնության բազմակի չեմպիոններ, աշխարհի մեծահասակների առաջնության մասնակիցներ (Կանոէ-2), (մարզիչ՝ Ավետիք Մալխասյան):

Տիգրան Խաչատրյան, Սուրեն Թովմասյան – ՀՀ առաջնության բազմակի չեմպիոններ, միջազգային մրցաշարերի մրցանակակիրներ (Բայդարկա-2), (մարզիչ՝ Արմեն Մալխասյան):

Սուրեն Թովմասյանը ՌԴ-ում մասնակցել է «Բարի կամքի գավաթ» միջազգային մրցաշարին և ճանաչվել հաղթող, Արեգ Հովհաննիսյանը նույն մրցաշարում գրավել է երկրորդ տեղը:

Նարե Սուքիասյան – ՀՀ առաջնության 2025 թվականի չեմպիոն, Հովհ. Իսակովի անվան մրջազգային մրցաշարի առաջին մրցանակակիր «Լուչ» դաս (մարզիչ՝ Հայկ Սուքիասյան)
Շնորահավորում ենք մեր լավագույն մարզիկներին, նրանց մարզիչներին, մարզադպրոցների անձնակազմին, մաղթում, որպեսզի 2026 թվականն էլ հաղթանակներն ու ձեռքբերումները լինեն շարունակական, իսկ մեր մարզիկները լավագույնս ներկայացնեն Սևան համայնքն ու Հայաստանի Հանրապետությունը առաջնություններում և մրցաշարերում:
