Սևանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենությունը՝ ծնողների հետ դիմավորեցին փետրվարի 26-ից մարտի 2-ը Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզում՝ Կստովո քաղաքում կայացած քիք-բռնցքամարտի Եվրասիայի խաղերին հաղթանակած սևանցի մարզիկներին և մարզիչ Էդգար Ղարիբյանին:
Այս մրցաշարին մասնակցում էին Հայաստանի K-1 համաշխարհային ֆեդերացիայի մարզիկները՝ ֆեդերացիայի նախագահ Բաղդասար Միրզիկյանի գլխավորությամբ: Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող մարզիկները ցուցաբերեցին տպավորիչ արդյունքներ:
Ռազմիկ Շուշանյանը դարձավ Եվրասիայի չեմպիոն՝ գալա եզրափակչում հաղթելով Ղրիմի մարզիկին, նվաճելով չեմպիոնական գոտին:
Ալբերտ Գրիգորյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչում՝ կիսաեզրափակչում հաղթելով Նիժնի Նովգորոդի մարզիկին:
Հովսեփ Ղարիբյանը ևս նվաճեց փոխչեմպիոնի կոչում:
Լևոն Խաչատրյանը ցուցադրեց տպավորիչ մենամարտ և դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:




