Սևանում անցկացվեց «Եղիր ֆիզիկապես ակտիվ» խորագրով սեղանի թենիսի Սևան–Դիլիջան միջհամայնքային սիրողական մրցաշար։

Սևանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ նոյեմբերի 15–ին Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց «Եղիր ֆիզիկապես ակտիվ» խորագրով սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշար Սևան և Դիլիջան համայնքների մարզադպրոցների սաների միջև։

Մրցում էին երկու տարիքային խմբերով՝ 7-14 տարեկան և 15–18 տարեկան աղջիկներ և տղաներ։ Առաջին տեղը գրաված մարզիկները պարգևատրվեդցին Սևան համայնքի ղեկավարի պատվոգրով և գավաթով, 2–րդ և 3–րդ տեղը գրավածները՝ հավաստագրերով։

Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի շնորհակալագրին արժանացան մրցաշարին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մարզիկները։

«Եղիր ֆիզիկապես ակտիվ» խորագրով սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշարն անցկացվում է Սևան և Դիլիջան համայնքներում սեղանի թենիս մարզաձևի մասսայականացման, աշակերտների, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի տարածման, ինչպես նաև մարզական միջոցառումներում և առաջնություններում երիտասարդների ակտիվ ներգրավվածության ապահովման նպատակով։