Կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սեպտեմբերի 13-ին կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Արդեն 2-րդ տարին է՝ անց է կացվում «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որի նպատակն է մասսայականացնել Հանրապետությունում հեծանվային սպորտը և առողջ ապրելակերպը, ապահովել դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը։

Հանրապետության տարբեր մարզերը և Երևան քաղաքը ներկայացնող մրցաշարի մասնակից պատանի հեծանվորդները անցան Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզուց — Շողակաթ բնակավայր ձգվող 40 կիլոմետր ճանապարհահատվածը։

Մրցաշարի պարգևատրման արարողությանը ներկա էր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սպորտի ոլորտի և ուժային կառույցների պատասխանատուներ, պաշտոնական այլ անձինք։

1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվեցին ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով:

Դպրոցները պարգևատրվեցին՝

🥇 1-ին տեղ — 4․000․000 դրամ

🥈 2-րդ տեղ — 2․500․000 դրամ

🥉 3-րդ տեղ — 1․500․000 դրամ

Ֆիզկուլտուրայի ուսուցիչները պարգևատրվեցին՝

🥇 1-ին տեղ — 700․000 դրամ

🥈 2-րդ տեղ — 500․000 դրամ

🥉 3-րդ տեղ — 300․000 դրամ

🎖 Հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվեցին՝

🥇 1-ին տեղ — 2 աշակերտ, յուրաքանչյուրը 150․000 դրամ

🥈 2-րդ տեղ — 2 աշակերտ, յուրաքանչյուրը 100․000 դրամ

🥉 3-րդ տեղ — 2 աշակերտ, յուրաքանչյուրը 75․000 դրամ

Պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: 7-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան առաջին հիմնական դպրոցն է, երկրորդ տեղում՝ Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցը և երրորդ տեղում՝ Տավուշի մարզի Սև քարի միջնակարգ դպրոցը:

10-12-րդ դասարանների մրցաշարում առաջին տեղում Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցն է, երկրորդ տեղում՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 5 ավագ դպրոցը, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզի Պեմզաշենի միջնակարգ դպրոցը:

Շնորհակալագրով և հուշանվերներով պարգևատրվեցին նաև միջոցառման աջակիցները։