Էներգախնայողության աջակցման հիմնադրամի և Սևանի համայնքապետարանի համագործակցությամբ, «Փոքր մասշտաբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի շրջանակներում, Սևան համայնքի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ», «ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ», «ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ընթացքի մեջ է 5 ԿՎտ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման գործընթացը:

Ծրագիրն իրողություն է դարձել Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության ֆինանսավորմամբ «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից՝ որպես «Էկոսերվ» բնապահպանական ծրագրի մաս:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ:

«Փոքր մասշտաբի վերականգնվող էներգայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» իրականացվող ծրագիրը բնապահպանական և էներգաարդյունավետության լավագույն լուծումներից մեկն է: Աշխատնքները մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզից: ՀՈԱԿ-ների շենքերում տեղադրվող յուրաքանչյուր կայանի համար համայնքային ներդրումը կազմում է ընդհանուր արժեքի 25 տոկոսը:

Ծրագրի ներդրումից հետո սևանյան արևի ջերմությունն այսուհետ կվայելեն նաև «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզ», «ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզ», «ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքի Վարսեր բնակավայրի «Ժպիտներ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների փոքրիկներն ու աշխատակազմը:
