Սևան համայնքի համար ճանապարհաշինությունն օրակարգային է և ընդգրկված է համայնքային առաջնահերթությունների ցանկում։
Այս տարի ևս սուբվենցիոն հերթական ծրագրում ներառվեցին այնպիսի փողոցներ, որտեղ հիմնանորոգումը անհրաժեշտություն էր և խիստ սպասված:
Սևան քաղաքում իրականացվեց «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիրը, որը ներառել է շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգում:
Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են Էներգետիկների փողոցից, որն ընդգրկում էր 2862քմ տարածք:
Ենթածրագրի պայմանագրային արժեքը 48,105,300 դրամ է:
Սպանդարյան փողոցում իրականացված աշխատանքները ներառել են 4822քմ, ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 63270850 դրամ:
Կարմիր բանակի փողոցի ասֆալտապատումն ընդգրկել է 5205քմ, ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 69789070 դրամ:
Գեղամա փողոցում իրականացված աշխատանքները ներառում է 3841քմ, ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 69954620 դրամ:
Օրբելի փողոցի հիմնանորոգումն ընդգրկել է 2458քմ տարածք, ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 40615130 դրամ:
Իսահակյան փողոցում իրականացված աշխատանքները ներառում է 2441քմ, ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 37835490 դրամ:
Սյունյաց փողոցի հիմնանորոգումն ընդգրկել է 2932 քմ տարածք, ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 47749420 դրամ:
Սայաթ-Նովա փողոցում իրականացված աշխատանքները ներառել են 1548քմ տարածք, ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 25345370 դրամ:
Ռուսական փողոցում իրականացված հիմնանորոգումը ներառել է 4777քմ տարածք, ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 75751700 դրամ:
Աբովյան փողոցում իրականացված աշխատանքները ներառել են 10337քմ տարածք, ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 150929660 դրամ:
Ենթածրագրերն իրականացվել են համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Իրականացված աշխատանքները ներառել են քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն:
Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:
Սևան քաղաքի փողոցների ասֆալտապատմանը հաջորդել են գծանշման աշխատանքները, այդ թվում՝ նաև հետիոտնային անցումների:
Աշխատանքներն իրականացվել են «Ռ և Հ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից՝ համայնքային բյուջեի միջոցներով։
