Սևան, Ճամբարակ համայնքները սպասարկող Պարեկային ծատայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ վաղ առավոտից դպրոցների, ուսումնական հաստատությունների մոտ անցել են ուժեղացված ծառայության՝ Սևանի և Ճամբարակի տարածաշրջանի բոլոր, այդ թվում՝ գյուղական դպրոցների, ուսումնական հաստատությունների տարածքներում ծառայություն են կատարում։
Պարեկները դպրոցականներին՝ փուչիկներ, իսկ մայրերին՝ ծաղիկներ են նվիրել՝ շնորհավորելով Գիտելիքի և խաղաղության օրվա առթիվ, մաղթելով բարեհաջող մեկնարկ, ուսումնական անմոռաց ու բովանդակալից տարի:
- Սեպտեմբերի 1-ից ՆԳՆ ոստիկանությունը «Զգուշացե՛ք, երեխաներ են» ամենամյա միջոցառման շրջանակում կիրականացնի ուժեղացված ծառայություն։
- Ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում ծառայություն կիրականացնեն Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները։
- Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ուսումնական հաստատություններում աշակերտների և ծնողների մասնակցությամբ կանցկացվեն «Օրինապահ հետիոտն» խորագրով իրազեկման միջոցառումներ։
