Սիրելի երիտասարդներ
Ընդունեք լավագույն բարեմաղթանքներս ու շնորհավորանքներս Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որը ևս մեկ հնարավորություն է՝ արժևորելու ձեր առաջնորդությունն ու ներուժը, ձեր կարողություններն ու վճառականությունը:
Մտքով ու հոգով առողջ, նպատակասլաց ու պատրաստակամ նախաձեռնող ու դրական փոփոխությունների առաջամարտիկ. սա այսօրվա երիտասարդի նկարագիրն է, որը ուսանող է և մասնագետ, նորարար և գիտնական, մտավորական ու հասարակական, քաղաքական գործիչ:
Մեր երիտասարդներից շատերն էլ այսօր իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ` պաշտպանելով մեր երկրի անվտանգությունն ու խաղաղությունը:
Մարդկային կյանքի լավագույն շրջափուլը երիտասարդական տարիներն են, որոնք երազանքի նպատակասլացության մտքի թռիչքի ու արարումների ամբողջականությունն են:
Սիրելի երիտասարդներ,
Ձեր աշխատանքի, ձեռքբերումների, ձեր մարզական նվաճումների, մշակութային ու ինտելեկտուալ հաղթանակների, ստեղծարար մտքի, կամավորական աշխատանքի, հետաքրքիր ու նախաձեռնող գաղափարների, կյանքի կոչված ծրագրերի շնորհիվ Սևան համայնքը տարեցտարի ամբողջացնում է իր դիմագիծը՝ դառնալով ներկայանալի և օրինակելի:
Հանրային կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդներն ասում են իրենց խոսքը, ու տեղական իշխանությունն էլ պատրաստակամ է՝ լսելու մեր երիտասարդներին, նրանց մասնակից դարձնելու համայնքային կյանքի կառավարման գործին՝ կարևորելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում:
Ուզում եմ առանձնակի շնորհավորել այն երիտասարդներին, որոնք այս տարի հաջող քննություն բռնեցին բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում և արդեն կրում են ուսանող լինելու մեծագույն պատիվը:
Սիրելի երիտասարդներ,
Եղեք համարձակ ու նորարար, հետևողական ու նպատակասլաց:
Մեր կյանքն ու իրականությունը լի են մարտահրավերներով, այս բարդ ժամանակահատվածում, վստահ եմ, որ ունեք կամք, գիտելիքներ դիմակայելու բոլոր մարտահրավերներին և ձեր խոսքն ասելու բոլոր բնագավառներում:
Իմ երիտասարդ բարեկամներ, Սևան համայնքի կենսունակությունն ապահովող քաղաքացիներ
Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Մաղթում եմ առողջություն և երջանկություն, ուսումնառության մեջ հաջողություններ, աշխատանքում` նորանոր բարձունքներ, ծրագրերի իրականացման ճանապարհին` վերելք ու վճռականություն:
Ձեր աշխատանքով ու ստեղծարար մտքով շենացրեք մեր երկիրն ու համայնքը, ձեր ներկայությամբ և նպատակասլաց աշխատանքով հզորացրեք մեր պետությունը՝ ամենուր լսելի դարձնելով ձեր ձայնը, տեսանելի՝ ձեր աշխատանքը և ձեր ներկայությունը:
