ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Սիրելի՛ շրջանավարտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ։

Այս օրը յուրահատուկ սահմանագիծ է յուրաքանչյուր շրջանավարտի կյանքում՝ լի հուզմունքով, հիշողություններով, երազանքներով ու նոր սպասումներով։ Դպրոցական տարիներն ավարտվում են, սակայն սկսվում է առավել պատասխանատու ու կարևոր մի փուլ, որտեղ ձեր գիտելիքը, աշխատասիրությունն ու արժեհամակարգը դառնալու են ձեր գլխավոր ուղեցույցները։

Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենալու մեր համայնքների, մեր պետության զարգացման ու հզորացման գործում։ Մնացե՛ք համարձակ, նպատակասլաց և երբեք չկորցնեք հավատը ձեր ուժերի նկատմամբ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ուսուցիչներին՝ նվիրված աշխատանքի, համբերության և սերունդներ կրթելու պատասխանատու առաքելության համար։ Շնորհակալություն նաև ծնողներին՝ մշտական աջակցության և հոգատարության համար։

Թող այս օրը դառնա նոր հաջողությունների, մեծ ձեռքբերումների և խաղաղ ու բարեկեցիկ ապագայի սկիզբ։

Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։