Նորաշեն բնակավայրն ընդգրկված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կազմում: Նորաշենը նախկինում անվանվել է Էֆենդի, Ռախմաքենդ: Գյուղը հին բնակավայր է:

1830թ. Բիթլիսից, Մշո, Վանի գավառներից ներգաղթած մի քանի հայ ընտանիքներ այստեղ հաստատել են մշտական բնակություն: Գյուղը գտնվում է Սևանա լճի արևմտյան ափին, ծովի մակարդակից 1940մ բարձրության վրա:

Բնակավայրը արևելքից սահմանակից է Ծովազարդ բնակավայրին, իսկ հյուսիս-արևմուտքից՝ Չկալովկա բնակավայրին:
Հեռավորությունը մարզկենտրոն Գավառ համայնքից 25կմ է, համայնքային կենտրոնից՝ 12կմ, մայրաքաղաք Երևանից՝ 70կմ: Օդի միջին ջերմաստիճանը հունվար ամսին -14 է , հուլիս ամսին՝ +22:
Մշտական բնակչության թվաքանակը 01.01.2025 թվականի դրությամբ 501 մարդ է: Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է:
Բնակավայրում գործում է միջնակարգ դպրոց, այլընտրանքային նախադպրոցական ծառայություն, «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ» ՀՈԱԿ-ի Նորաշենի մասնաճյուղի՝ Մ. Մանուշյանի անվան գրադարան, մշակույթի տուն, ԲՄԿ:

Բնակավայրի վարչական տարածքում է Նորաշենի արգելոցը: Բնակավայրը գտնվում է Սևանա լճի ափին՝ մոտ զբոսաշրջային հոսքերի:

Բնակավայրի հարավ–արևմտյան մասում պահպանվել են Ք.Ա. 2-1-ին հազարամյակի երկու դամբարանադաշտեր:
Գյուղի շրջակայքում է գտնվում բերդ-ամրոցը: