Մի խումբ դպրոցականներ այցելել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին․

Հոկտեմբերի 14-ին Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, տնօրինության և ուսուցչական կազմի ուղեկցությամբ ճանաչողական այց են կատարել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Այցի նպատակն էր աշակերտներին հանգամանալից ծանոթացնել համայնքային ոստիկանների և պարեկների ծառայության առանձնահատկություններին։

Աշակերտները շրջել են բաժնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և անմիջական շփում ունեցել ոստիկանների հետ։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել քննարկում։ Դպրոցականները հնչեցրել են իրենց հետաքրքող տարաբնույթ հարցեր, ինչպես ոստիկանության առօրյա գործունեության, այնպես էլ իրավապահ համակարգում կարիերա կառուցելու հնարավորությունների և պահանջների վերաբերյալ։

ՀՈԳՎ Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանը, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը պատասխանեցին դպրոցականների հարցերին։

Այցը ուշագրավ էր հատկապես այն աշակերտների համար, որոնք հետաքրքրված են իրավապահ գործունեությամբ և ցանկություն ունեն հետագայում ծառայելու ոստիկանությունում։

Նմանօրինակ հանդիպումները նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրավագիտակցության բարձրացմանը և ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդմանը։