«Միասնական համայնք» կուսակցության երկայացուցիչները թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել Սևան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցության փաստաթղթերն ու նախընտրական ցուցակը։

«Միասնական համայնք» կուսակցության նախագահ Մնացական Թովմասյանը և կուսակցության լիազոր ներկայացուցիչ Սամվել Ավետիսյանը թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացրել Սևան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցության փաստաթղթերն ու նախընտրական ցուցակը։

Ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Գևորգյանը։ Թեկնածուների ցանկում ընդգրկված են Սևան խոշորացված համայնքի բնակավայրերի ներկայացուցիչներ, ովքեր նշում են, որ գիտեն Սևանի և նրա բոլոր 12 բնակավայրերի հոգսերը և պատրաստ են աշխատել դրանց լուծման համար։

Ընտրական հանձնաժողովի կողմից ցուցակը գրանցելուց հետո կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ներկայացուցիչները նախատեսել են հանդիպումներ ունենալ բնակիչների հետ՝ նախընտրական ծրագիրը ներկայացնելու և քննարկելու նպատակով։

«Միասնական համայնք» կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ Սևանն արժանի է ավելիին՝ բարեկարգ փողոցների, մաքուր ու հարմարավետ միջավայրի, հասանելի ծառայությունների և բաց, հաշվետու համայնքապետարանի։