Գագարին բնակավայրում ավարտվել են Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցում վերջնագիծն է հատել սուբվենցիոն հերթական ենթածրագիրը, որը ներառված էր 2025 թվականին հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրում:

Գագարին բնակավայրի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքները ներառել են 10980քմ տարածք, ենթածրագրի պայմանագրային արժեքը 116400000 ՀՀ դրամ է՝ պետություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքների իրականացումը ճանապարհաշինական առաջնահերթությունների ցանկում էր: Առաջնահերթությունը դարձել է ծրագիր, որի արդյունքում բնակավայրն ունի բարեկարգ, անվտանգ և ներկայանալի ևս մեկ փողոց:

Ավարտվել են նաև փողոցի գծանշման աշխատանքները

Ենթածրագրի կապալառուն էր «Ա. Ա. Մ 33» ՍՊԸ և «Սուպեր Մոնոլիտ» ՍՊԸ կոնսորցիումը:

2025 թվականին իրականացվել էին Սևան համայնքի Վարսեր, Ծովագյուղ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք «Սևան համայնքի Վարսեր, Ծովագյուղ, Դդմաշեն, Գագարին բնակավայրերի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ենթածրագրերն էին։

Այս տարի շարունակվեցին ծրագրով նախատեսված երկու ենթածրագրերը Դդմաշեն և Գագարին բնակավայրերում, որոնք արդեն ավարտվել են: