Այսուհետ առողջական խնդիրների կամ տեղաշարժվելու դժվարությունների պատճառով Սևանի համայնքապետարան այցելել չկարողացող բնակիչներն այլևս ստիպված չեն լինի հասնել համայնքապետարան՝ իրենց անհրաժեշտ ծառայություններից օգտվելու համար։

Քաղաքացիական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկայով հագեցած շարժական գրասենյակը կայցելի բնակչին՝ հենց նրա բնակության վայրում։
Սևան համայնքը Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ նվեր է ստացել շարժական գրասենյակ, որը հնարավորություն կտա համայնքային և քաղաքացիական ծառայությունները դարձնել ավելի մատչելի, հասանելի և մարդակենտրոն։
Սա ևս մեկ քայլ է՝ ծառայությունը քաղաքացուն մոտեցնելու ուղղությամբ։
Շարժական գրասենյակի միջոցով բնակիչները հնարավորություն կունենան անհրաժեշտ ծառայություններից օգտվել ավելի հարմար պայմաններում՝ անկախ տեղաշարժվելու հնարավորությունից։
