Դդմաշենում մայիսի 26-ին տեղի ունեցավ նոր խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։
2025թ-ին Սևան համայնքը կամավոր միացավ հանրապետությունում մեկնարկած մասնակցային բյուջետավորման գործընթացին և սեփական միջոցներով ձեռնամուխ եղավ գործընթացի իրականացմանը։
Եվ ահա արդյունքը։ Սա համայնքի բնակիչների կողմից բարձրացրած հարցի լուծման մի վառ օրինակ է, որն իրականացվեց մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում, Սևան համայնի բյուջեի միջոցներով։
Դդմաշենցիներին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից շնորհավորեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։
Դդմաշենցի փոքրիկներին հյուր էին եկել մուլտ հերոսները, որոնք հաճելի պահեր պարգևեցին ներկաներին։
Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում նախատեսված խաղային հրապարակի կառուցման համար Սևանհամայնքի բյուջեից հատկացվել է 5 մլն.220 հազ. Դրամ։ Աշխատանքներն իրականացրել է «ԼԵՎ ՇԻՆ» ՍՊԸ-ն։
2025 թվականից Սևան համայնքում մեկնարկել և իրականացվում է մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը լավագույն հարթակ է՝ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։
2026-ին ևս մասնակցային բյուջետավորման շրջանակներում իրականացվում են ծրագրեր, որոնց կանդրադառնանք առաջիկայում։
