Սևանի մարզադպրոցում անցկացվեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված սպորտլանդիա։

Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու մրցույթները՝  «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո:

Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մայսի 15-ին անցկացվեց սպորտլանդիա։ Միմյանց հետ մրցեցին Սևանի Թիվ  1 «Բողբոջ», Թիվ  2 «Զարթոնք»,  Թիվ  4 «Գալիք» և Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզների թիմերը։

Սպորտլանդիաները երեխաների կյանքում ոչ միայն զվարճալի միջոցառումներ են, այլ կարևոր դաստիարակչական և զարգացնող իրադարձություններ։ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված սպորտլանդիայի ընթացքում երեխաները մրցեցին միմյանց հետ տարբեր առաջադրանքներ կատարելով։

Սևան համայնքի 4 մանկապարտեզների թիմերը վերջում պարգևատրվեցին Սևան համայնքի ղեկավարի հավաստագրերով և նվերներով։

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է՝ միավորել բոլորին՝ տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, դրանց իրականացման խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման:

Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու մրցույթները։