Սևան, Ճամբարակ համայնքները սպասարկող Պարեկային ծատայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի ծառայողները Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ են նվիրել կին վարորդներին:
Կանանց բոլոր մեքենաները կանգնեցվեցին և պարեկները, վարորդական վկայական պահանջելու փոխարեն, շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ, նրանց նվիրեցին ծաղիկներ, կին վարորդներին մաղթեցին երջանկություն, սեր, բազում ժպիտներ եւ ամենակարեւորը՝ անվտանգ երթևեկություն և կանաչ ճանապարհ:

Կին վարորդներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին գեղեցիկ անակնկալի և հաճելի վերաբերմունքի համար:


