«ՀՀ վարչապետի գավաթ 2026» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլն անցկացվում է Գագարինի միջնակարգ դպրոցում։

Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում ապրիլի 6-ին և ապրիլի 8-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը։

———

Կմասնակցեն Գեղարքունիքի մարզի հինգ համայնքներից՝ Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, համայնքային փուլը հաղթահարած առաջինից երրորդ տեղերը գրաված հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ:

————

Ապրիլի 6-ին մրցապայքարը ծավալվեց համայնքային փուլերում առաջինից երրորդ տեղերը գրաված Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված 15 հավաքական թիմերի միջև:

Մարզային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ՝

1-ին տեղը զբաղեցրեց Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը,

2-րդ տեղ՝ Գավառ համայնքի Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոցի թիմը,

3-րդ տեղ՝ Վարդենիս համայնքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլում 5-9-րդ դասարանների տարիքային խմբում Գեղարքունիքի մարզը կներկայացնի Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը։

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլում 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը միմյանց հետ կմրցեն ապրիլի 8-ին՝ Գագարինի միջնակարգ դպրոցում։