Մարտի 12-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով Սևան համայնքի ավագանին հաստատեց Սևան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2026 թվականի (ամենամյա) ծրագիրը, այնուհետև փոփոխություն կատարեց Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 148-ն որոշման մեջ:

Այս տարի Սևան համայնքում նախատեսված է իրականացնել 23 ծրագիր, որոնք համահունչ են 2022-2026թթ զարգացման պլանավորմանը։ Ավագանին հաստատեց Սևան համայնքի 2026թ-ի տարեկան տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ)։

Սևան համայնքի ավագանին սահմանեց նաև Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով վաճառքի մեկնարկային գները։ Վաճառքի ենթակա հողերն այսուհետ կգնահատվի լիցենզավորված ընկերության կողմից նոր կսահմանավի աճուրդի մեկնարկային գինը։

Սևան համայնքի ավագանին հաստատեց նաև Սևան համայնքի կողմից 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը։

Ավագանու նիստի ընթացքում քննարկվեցին համայնքի ավագանուն հասցեագրված այլ դիմումներ ևս, որոնք ստացան սպառիչ պատասխան՝ համապատասխան որոշումների ընդունմամբ:
Համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստը տեղի կունենա ապրիլին:
