Սևանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենությունը՝ ծնողների հետ դիմավորեցին սևանցի չեմպիոններին։

Սևանի Ն․Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենությունը՝ ծնողների հետ դիմավորեցին փետրվարի 26-ից մարտի 2-ը Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզում՝ Կստովո քաղաքում կայացած քիք-բռնցքամարտի Եվրասիայի խաղերին հաղթանակած սևանցի մարզիկներին և մարզիչ Էդգար Ղարիբյանին:

Այս մրցաշարին մասնակցում էին Հայաստանի K-1 համաշխարհային ֆեդերացիայի մարզիկները՝ ֆեդերացիայի նախագահ Բաղդասար Միրզիկյանի գլխավորությամբ: Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող մարզիկները ցուցաբերեցին տպավորիչ արդյունքներ:

Ռազմիկ Շուշանյանը դարձավ Եվրասիայի չեմպիոն՝ գալա եզրափակչում հաղթելով Ղրիմի մարզիկին, նվաճելով չեմպիոնական գոտին:

Ալբերտ Գրիգորյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչում՝ կիսաեզրափակչում հաղթելով Նիժնի Նովգորոդի մարզիկին:

Հովսեփ Ղարիբյանը ևս նվաճեց փոխչեմպիոնի կոչում:

Լևոն Խաչատրյանը ցուցադրեց տպավորիչ մենամարտ և դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր: